Քանյե Ուեսթն իր ամուսնալուծության մասին ոտանավոր է գրել ու բաժանումը համեմատել քովիդի հետ

Քիմ Քարդաշյան, Քանյե Ուեսթ. Արխիվային լուսանկար
Քիմ Քարդաշյանի հետ ամուսնալուծությունից մի քանի օր անց ռեփերը սոցցանցում բանաստեղծություն է հրապարակել, որում նկարագրել է իր տառապալից վիճակը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik․ Աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթը բանաստեղծություն է գրել ամուսնալուծության դժվարությունների մասին և նկարագրել է իր վիճակը հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ բաժանումից հետո:
Նա Instagram-ի իր էջում հրապարակված պոեմում ամուսնալուծությունը մի շարք փոխաբերություններով է նկարագրել։ Քանյեն այն համեմատել է քովիդի և այն զգացողության հետ, որ թվում է՝ «քայլում ես կոտրված ապակու վրայով»։
Ահա մի քանի փոխաբերություններ պոեմից․ «Դու այրել ես ձեռքերդ տաք վառարանով», «Երեխաներիդ խլել են քո ձեռքերից», «Տատիկդ երբեք չի ապաքինվի մրսածությունից», «Քեզ գնդակահարել են», «Մնացել ես խցանման մեջ»։
Հիշեցնենք՝ այս տարվա մարտին Քիմ Քարդաշյանը պաշտոնապես ամուսնալուծվել է Քանյե Ուեսթի հետ։ Քիմն առցանց է մասնակցել դատական նիստին, սակայն նրա նախկին ամուսինը այդպես էլ չի ներկայացել։