Պուտինի ու Մակրոնի հեռախոսազրույցը մոտ 2 ժամ է տևել. ինչ են քննարկել նախագահները

Էմանուել Մակրոն և Վլադիմիր Պուտին. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի և Ֆրանսիայի առաջնորդները հեռախոսով քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik․ Ավարտվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստան նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ առաջնորդների զրույցը տևել է 1 ժամ 45 րոպե։
Կրեմլի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահ Պուտինը ֆրանսիացի պաշտոնակցին մանրամասն տեղեկացրել է Զապորոժիեի ատոմակայանի շրջանում ուկրաինացի ազգայնականների կողմից կազմակերպված սադրանքի մասին։ Պուտինն ընդգծել է, որ ՌԴ ԶՈւ-ն և պահպանության ուկրաինական ստորաբաժանումը շարունակում են ապահովել ատոմակայանի գործունեությունը։
ՌԴ նախագահը քարոզչական արշավի տարր է անվանել Զապորոժիեի ատոմակայանի շուրջ տեղի ունեցած միջադեպի պատասխանատվությունը ՌԴ զինվորականների վրա բարդելու փորձերը։
Պուտինը Մակրոնին տեղեկացրել է ռուս-ուկրաինական բանակցությունների ներկա իրավիճակի մասին և պատրաստակամություն հայտնել շարունակելու երկխոսությունը։ Նա նաև ընդգծել է, որ Կիևը նախկինի պես չի կատարում մարտական գործողությունների վայրերից խաղաղ բնակչության տարհանման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները։
Ֆրանսիայի նախագահի հետ զրույցում Ռուսաստանւ նախագահը նշել է, որ դեմ չէ ՄԱԳԱՏԷ-Ռուսաստան-Ուկրաինա ձևաչափով հանդիպմանը, բայց ոչ Չեռնոբիլում։ Պուտինը կողմ է, որ այն անցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով կամ երրորդ երկրում։
Նա առաջարկել է Մակրոնին ակտիվորեն աշխատել Կիևի իշխանությունների հետ՝ նրանց կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանումն ապահովելու համար։
Ավելի վաղ կայացել էր Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը կրկին Ուկրաինայի թեմայով։