Մարիուպոլից ու Վոլնովախից դուրս գալու մարդասիրական միջանցքները կրկին կբացվեն

Փախստականներ Մարիուպոլի շրջանում . Արխիվային լուսանկար
Հումանիտար միջանցքներ ապահովելու մասին պայմանավորվածություն էին ձեռքբերել ռուսական և ուկրաինական կողմերը բանակցությունների 2-րդ փուլում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը հայտարարել է, որ Վոլնովախից ու Մարիուպոլից մարդասիրական միջանցքները կրկին կբացվեն կիրակի առավոտյան:
Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Առավոտից կրկին հումանիտար միջանցքները բաց կլինեն ինչպես Մարիուպոլում, այնպես էլ Վոլնովախում։ Մենք հուսով ենք, որ, այնուամենայնիվ, այն ուկրաինացի հրամանատարները, որոնք ղեկավարում են բնակավայրերի պաշտպանության գործընթացը, իրենց ենթականերին հրաման կտան, որ նրանք ապաշրջափակեն բնակավայրերից դուրս գալու ուղիները, ու քաղաքացիական բնակչությունը կարողանա լքել այդ բնակավայրերը», - ասել է Բասուրինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:
Փախստականներ Մարիուպոլի շրջանում
Հիշեցնենք՝ հումանիտար միջանցքներ ապահովելու մասին պայմանավորվածություն էին ձեռքբերել ռուսական և ուկրաինական կողմերը մարտի 3-ին՝ Բելառուսի Բրեստի մարզում ռուս-ուկրաինական բանակցությունների 2-րդ փուլում։
Ըստ պայմանավորվածության՝ կողմերը համատեղ մարդասիրական միջանցքներ են ապահովում խաղաղ բնակչության տարհանման, դեղորայք և սնունդ հասցնելու համար։