Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ-ում կան փակ ճանապարհներ, որոշ հատվածներում առկա է մերկասառույց, իսկ Ջերմուկում ձյուն է տեղում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվությունը։
Հայաստանյան գերատեսչությունից նաև հայտնում են, որ հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
«Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
ԱԻՆ տեղեկություններով՝ Սարավան-«Զանգեր» հատվածում և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վայոց ձորի Ջերմուկ քաղաքում էլ ձյուն է տեղում:
Գերատեսչությունից հորդորում են բոլոր վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։