Հայաստանի ՄԻՊ-ն Արցախում ոչ միայն անհանգստացնող, այլև ուրախ լուրեր է իմացել

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի աշխատանքային այցն Արցախ
Դատախազը Գրիգորյանին է ներկայացրել ադրբեջանական կողմի գործողությունները, որոնք միտված են արցախցիների շրջանում խուճապ տարածել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik․ Շարունակվում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի աշխատանքային այցն Արցախ։ Facebook-ի պաշտոնական էջում ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ հանդիպել է Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի հետ։ Դատախազը մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական կողմից սահմանամերձ բնակավայրերի բնականոն կյանքը խաթարելու, բնակիչների նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելու ու խուճապ ստեղծելու միտված գործողությունների վերաբերյալ։
«Այնուհետև այցելել եմ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղ և տեղում ծանոթացել առկա խնդիրներին և տեղեկացել ոչ միայն անհանգստացնող, այլև ուրախալի լուրերին. պատերազմից հետո գյուղից արտագաղթ չի եղել, բոլորը վերադարձել ու հաստատվել են հայրենի Խրամորթում»,- նշված է ՄԻՊ գրառման մեջ։
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի աշխատանքային այցն Արցախ
Քրիստինե Գրիգորյանն իր արցախցի գործընկեր Գեղամ Ստեփանյանի հետ այցելել է տեղահանվածների ժամանակավոր բնակության վայրերից մեկը, ծանոթացել բնակիչների պայմաններին ու խնդիրներին։