ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Այսօր Արցախում «Մենք ենք, մեր սարերը» հուշահամալիրի տարածքում «Արդարություն» կուսակցության երիտասարդական թևը կազմակերպել է խաղաղ ակցիա՝ ի պաշտպանություն Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչման իրավունքի։ Տեղեկությունը հայտնում է «Արցախպրեսը»։
Արցախի «Արդարություն» կուսակցության երիտասարդական թևը խաղաղ ակցիա է կազմակերպել՝ ի պաշտպանություն Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչման իրավունքի (5 մարտի, 2022թ)․ Ստեփանակերտ
© Photo : ArtsakhPress
«Արդարություն» կուսակցության երիտասարդական թևի ղեկավար Արշակ Աբրահամյանը ողջունել է Ռուսաստանի կողմից տվյալ հանրապետությունների անկախության ճանաչումը և հույս հայտնել, որ հաջորդիվ կճանաչվի Արցախի Հանրապետությունը:
Արցախի «Արդարություն» կուսակցության երիտասարդական թևը խաղաղ ակցիա է կազմակերպել՝ ի պաշտպանություն Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչման իրավունքի (5 մարտի, 2022թ)․ Ստեփանակերտ
© Photo : ArtsakhPress
«Արցախցին իր հողում անկախ ապրելու իրավունքը հաստատել է՝ երեք պատերազմներում հերոսաբար պաշտպանելով այն: Մենք ողջունում ենք Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականությունը և չենք ընդունում արևմուտքի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ. նկատի ունենք կիրառվող բոլոր սանկցիաները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետագա ընդարձակումը դեպի ՌԴ սահման՝ օգտագործելով Ուկրաինայի իշխանություններին», - նշել է Աբրահամյանը:
Արցախի «Արդարություն» կուսակցության երիտասարդական թևը խաղաղ ակցիա է կազմակերպել՝ ի պաշտպանություն Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչման իրավունքի (5 մարտի, 2022թ)․ Ստեփանակերտ
© Photo : ArtsakhPress
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում: Բանակցություններից հետո Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, որն ընդգրկված է ռուսական պատվիրակության կազմում, հայտարարեց, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում կամրագրվեն բարձր մակարդակով։