ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 5-ին՝ ժամը 10։15-ի դրությամբ, Գորիսի, Մեղրիի, Տաշիրի, Ախուրյանի և Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
«Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում, Չարենցավանից մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածին բուք է։ Սիսիանի և Սևանի տարածաշրջաններում ձյուն է գալիս»,– նշված է հաղորդագրության մեջ։
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: