Ղրղզստանում ձերբակալել են Հրանտ Դինքի սպանության մեջ կասկածվող տղամարդուն. լուսանկար

Ձերբակալություն
Պարզվել է, որ 38-ամյա տղամարդը կեղծ անձնագիր ու վարորդական վկայական է օգտագործել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Ղրղզստանի իշխանությունները ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու, որը կասկածվում է պոլսահայ մտավորական, լրագրող, «Ակոս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության հետ առնչություն ունենալու մեջ։ Տեղեկությունը հայտնում է Ղրղզստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ նա 2007թ.-ից հետախուզման մեջ է գտնվում Թուրքիայի իշխանությունների կողմից։
1984 թվականին ծնված Ա.Ի–ն ձերբակալվել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկի տարածքում։ Պարզվել է, որ նա կեղծ անձնագիր ու վարորդական վկայական է օգտագործել։
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել Ղրղզստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու և փաստաթղթեր կեղծելու հոդվածներով։
2022 թվականի փետրվարի 28-ին դատարանի որոշմամբ Ա.Ի.-ն երկու ամսով կալանավորվել է։
Հրանտ Դինքի սպանության մեջ կասկածվող տղամարդը
1.5 միլիոն+1. ո՞ւմ ձեռքով լռեցվեց մագնիսական ուժով օժտված Հրանտ Դինքի ձայնը
Հիշեցնենք` Հրանտ Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում` խմբագրության մուտքի մոտ։
Հրանտ Դինքի ընտանիքը 1.5 մլն լիրա փոխհատուցում կստանա