Ամերիկացի դերասանուհի Պատրիսիա Արքետը կոչ է արել Ռուսաստանին «դուրս շպրտել» ՆԱՏՕ–ից

Պատրիսիա Արքետ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Դերասանուհի Պատրիսիա Արքետը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով հորդորել է Ռուսաստանին հեռացնել ՆԱՏՕ–ից։
Ավելի ուշ նա սկսել է արդարանալ, թե իբր նկատի է ունեցել ՄԱԿ–ը, և հեռացրել է իր գրառումը, բայց ուշադիր հետևորդներն առիթը բաց չեն թողել զվարճալի թվիթներ տարածելու համար։
Պատրիսիա Արքետի գրառումը
Արձագանքել է նաև Դոնալդ Թրամփ Կրտսերը. «Ո՞վ կասի նրան» (որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի անդամ չէ. խմբ.), – գրել է նա մեկնաբանություններում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում: Բանակցություններից հետո Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, որն ընդգրկված է ռուսական պատվիրակության կազմում, հայտարարեց, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում կամրագրվեն բարձր մակարդակով։