Sputnik-ի և RT-ի տելեգրամյան ալիքները ԵՄ երկրներում ապաակտիվացնում են

Telegram
Sputnik Մերձավոր արտասահմանի Telegram-ալիքն արգելափակվել է Եվրամիության երկրներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Sputnik-ի և RT-ի տելեգրամյան ալիքները ԵՄ երկրներում ապաակտիվացնում են։ Տեղեկությունը հայտնում են գործակալության և հեռուստաընկերության մամուլի ծառայությունից։
Այսպես, Sputnik Մերձավոր արտասահմանի Telegram-ալիքն արգելափակվել է Եվրամիության երկրներում։
«Եվրոպայի շատ երկրներում չեն բացվում Telegram-RT DE, RT RU, RT News ալիքները։ Մասնավորապես, Գերմանիայում, Ֆրանսիայում, Նիդեռլանդներում»,–հայտնել են RT-ի ներկայացուցիչները։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։