ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. «Ռոսկոմնադզորը» որոշել է արգելափակել Facebook-ը Ռուսաստանում։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության կայքը։
Նշվում է, որ արձանագրվել են սոցիալական ցանցի կողմից ռուսական ԶԼՄ-ների նկատմամբ խտրականության դեպքեր. 2020 թվականի հոկտեմբերից եղել են նման 26 միջադեպեր:
«Վերջին օրերին սոցիալական ցանցը սահմանափակել է հետևյալ էջերի հասանելիությունը՝ «Զվեզդա» հեռուստաալիքի, ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալության, Sputnik-ի, Russia Today-ի, «Лента.ру» և «Газета.ру» տեղեկատվական ռեսուրսների», - նշված է հաղորդագրության մեջ։
«Ռոսկոմնադզորում» ընդգծել են, որ Facebook-ի գործողությունները խախտում են «Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների իրավունքների և ազատությունների խախտումներին մասնակից անձանց վրա ներգործելու միջոցների մասին» օրենքը:
ՌԴ գլխավոր դատախազությունն ավելի վաղ Facebook-ը մասնակից էր ճանաչել երկրի քաղաքացիների իրավունքների և ազատությունների խախտմանը` ռուսական ԶԼՄ-ների պաշտոնական էջերի սահմանափակման պատճառով: