Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 130 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

«Դոմոդետովո» օդանավակայան. Արխիվային լուսանկար
Եվրամիությունը արգելել է ցանկացած ռուսական օդանավի վայրէջք կատարել իրենց երկրներում կամ թռչել եմ իրենց տարածքի վրայով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Մոսկվայի երեք օդանավակայաններում ՝ «Վնուկովոյում», «Դոմոդեդովոյում» և «Շերեմետրոյիւմ», ավելի քան 130 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Այսօր, ժամը 7:34-ի դրությամբ, «Վնուկովո» օդանավակայանում 5 չվերթ հետաձգվել է, 54-ը չեղյալ է հայտարարվել, «Դոմոդեդովոյում» 8 չվերթ հետաձգվել է, 8-ը չեղյալ է հայտարարվել, «Շերեմետևոյում» 12 չվերթ հետաձգվել է, 50-ը չեղյալ է հայտարարվել:
Մարտի 2–ին ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել է, որ երկիրը փակում է իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար՝ որպես նոր պատժամիջոց ՌԴ-ի նկատմամբ: Արգելքը վերաբերում է Ռուսաստանում գրանցված բոլոր օդանավերին, այդ թվում՝ չարտերային թռիչքներին։
Փետրվարի 24-ին Ռոսավիացիան հայտնել է, որ Ուկրաինայում իրադրության սրման պատճառով ՌԴ-ի հարավում մի շարք օդանավակայանների թռիչքներ սահմանափակվել են: Դադարեցվել է Դոնի Ռոստովի, Կրասնոդարի, Անապայի, Գելենջիկի, Էլիստայի, Ստավրոպոլի, Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Վորոնեժի, Սիմֆերոպոլի օդանավակայանների աշխատանքը: Ավելի ուշ Ռոսավիացիան հավելել էր, որ այդ սահմանափակումները երկարաձգվում են մինչև մարտի 8-ը:
Ինչո՞ւ Երևանում վայրէջք կատարած ինքնաթիռը չի կարողացել ետ թռչել