Մոսկալկովան դիմել է Կարմիր խաչին` Ուկրաինայում ՌԴ ռազմագերիներին օգնելու համար

Տատյանա Մոսկալկովա. Արխիվային լուսանկար
Համացանցում հայտնվում են ռուս գերիների վերաբերյալ տեսանյութեր։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը զանգեր է ստանում նրանց հարազատներից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ՌԴ-ում Մարդու իրավունքների հարցերով լիազոր Տատյանա Մոսկալկովան ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է, որ դիմել է Ուկրաինայում Կարմիր Խաչի ներկայացուցչությանը և Միջազգային Կարմիր Խաչին՝ Ուկրաինայում գերեվարված ռուս զինվորականներին այցելելու և նրանց անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու խնդրանքով:
«Այս առիթով (ռազմագերիներին օգնություն ցուցաբերելու - խմբ.) ես դիմել եմ Կարմիր Խաչի երկու գրասենյակ` Միջազգային Կարմիր Խաչին Ժնևում և Կարմիր Խաչին Ուկրաինայում։ Խնդրել եմ նրանց այցելել այն գերիներին, որոնց մասին ինձ գրել են հարազատները, ինչպես նաև գերության մեջ մնացած բոլոր գերիներին, որպեսզի նրանց օգնություն ցուցաբերեն և տեղեկացնեն նրանց առողջական վիճակի մասին։ Նաև ճշտեն` արդյոք միջազգային նորմերը և սկզբունքները պահպանվում են անազատության վայրերում նրանց պահելու ժամանակ»,- հայտնել է Մոսկալկովան:
Նա նշել է, որ Ուկրաինայի օմբուդսմեն Դենիսովայի հետ խոսել է Ուկրաինայում գերիներին այցելելու հնարավորության մասին, սակայն պատասխանը եղել է հետևյալը` պայմանավորվածություն լինել չի կարող:
Նա վստահեցրել է, որ գերեվարված ռուս զինծառայողների պաշտպանության աշխատանքները կշարունակվեն։
Ռուս օմբուդսմանը նաև հայտարարել է, որ ակնկալում է միջազգային հանրության արձագանքն արտասահմանում ռուսաստանցիներին վնասելու և ռուսատյացության փաստերին։
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 130 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել