Հյուսիսային պողոտայից բերման է ենթարկվել փաստաբան Արա Զոհրաբյանը

Թե ինչի համար է բերման ենթարկվել ՓՊ պալատի նախկին նախագահը, հայտնի չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Բերման է ենթարկվել փաստաբան, Փաստաբաների պալատի նախկին նապագահ Արա Զոհրաբյանը, տեղեկությունը Facebook–ի իր էջում գրել է փաստաբանների պալատի անդամ Աստղիկ Գևորգյանը։
Գևորգյանի խոսքով` վերջիններս գտնվում են ոստիկանության կենտրոնի բաժնում։
Նշենք, որ արդեն մի քանի օր է, ինչ «Ազատագրական շարժումը» կազմակերպում է ստորագրահավաք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Զոհրաբյանին բերման ենթարկելու մասին գրել է նաև շարժումը։
«Ազատագրական շարժման նախաձեռնած ստորագրահավաքը արդեն խուճապի է մատնել Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը։ Քիչ առաջ ոստիկանությունը առանց պատշաճ պատճառաբանության բերման է ենթարկել Ազատագրական շարժման անդամներ Արա Զոհրաբյանին, Անդրանիկ Մարգարյանին և Հայկ Սահակյանին»,–ասվում է շարժման ֆեյսբուքյան էջի հրապարակման մեջ։
Շարժումը նշում է, որ պայքարում են ու չեն նահանջելու։