Հայտնի է` երբ կկայանա Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը

ՀՀ նախագահի թեկնածու, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը Ազգային ժողովի հեթական նիստի ժամանակ (2 մարտի, 2022թ). Երևան. Արխիվային լուսանկար
ՀՀ նախագահի երդմնակալության արարողության համար համալիրում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանի երդմնակալության համար ԱԺ հատուկ նիստը կանցկացվի մարտի 13-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տեղեկությունը հայտնում է «Արմենպրեսը»։
Նշվում է, որ ՀՀ նախագահի երդմնակալության արարողության համար համալիրում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ:
Նախագահի պաշտոնում Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Հիշեցնենք՝ մարտի 3-ին Հայաստանի Ազգային ժողովը ՀՀ նախագահի պաշտոնում ընտրեց Վահագն Խաչատուրյանին։ Սա նախագահին ընտրելու երկրորդ փորձն էր։ Հարցն այն է, որ ՀՀ նախագահի ընտրության համար առաջին փուլում անհրաժեշտ է 81 ձայն, իսկ իշխող խմբակցությունը 71 պատգամավորով է ներկայացված ԱԺ–ում։ Ընդդիմադիր պատգամավորներն էլ չեն մասնակցել քվեարկությանը։
Վահագն Խաչատուրյանը շատ վաղուց է համագործակցում Նիկոլ Փաշինյանի հետ․ քաղտեխնոլոգ