Ձմռան վերադարձը. Սուրենյանը նոր տեսանյութեր է հրապարակել

Ձյան մաքրում. Արխիվային լուսանկար
Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում նոր տեսանյութեր է հրապարակել և ցույց տվել, որ «մարտն իր դերի մեջ է»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի– Sputnik. Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում, տեղ–տեղ բուք է։ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել Թալին քաղաքից, որում երևում է, թե ինչ առատ ձյուն է եկել։
«Ձմռան վերադարձը Թալինում»,–տեսանյութին կից գրել է Սուրենյանը։
Նշենք, որ Շիրակում ևս ձմեռը հետ է եկել։ Սուրենյանը մեկ այլ տեսանյութ է հրապարակել Արթիկից։
«Մարտը իր դերի մեջ։ Արթիկը այս պահին»,–գրել է Սուրենյանը։
Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը ևս հայտնում է, որ մարզի Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի, Արթիկի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղում է ձյուն, որոշ ճանապարհահատվածներում ձյան շերտի հաստությունը հասնում է մինչև 15–20 սմ-ի։ Մարզի բոլոր տարածաշրջաններում ուժեղ բուք է։
Սուրենյանի էջի հետևորդները բազմաթիվ մեկնաբանություններ են գրել, շատերը իրենց մարզից ձյան տեսարաններ են լուսանկարել, տեսանկարել և հրապարակել։
Հայաստանում օդի ջերմաստիճանը զգալի կնվազի. եղանակի տեսություն