Չեռնոգորիան փակել է երկինքը ռուսական ինքնաթիռների համար

Boeing 777. Արխիվային լուսանկար
Չեռնոգորիայի ԱԳ նախարարն իր լիակատար աջակցությունն է հայտնել Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի բոլոր սահմանափակումներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Չեռնոգորիան փակել է երկինքը ռուսական ինքնաթիռների համար։ Տեղեկությունը հայտնումէ ՌԻԱ Նովոստին` հղում անելով Չեռնոգորիայի հեռուստաընկերությանն ու ռադիոյին։
Չեռնոգորիայի ԱԳ նախարար Ջորջ Ռադուլովիչը մասնակցել է ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը, որտեղ լիակատար աջակցություն է հայտնել Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի բոլոր սահմանափակումներին։
«Չեռնոգորիայի օդային տարածքը բոլոր ինքնաթիռների համար փակ է քաղավիացիայի գործակալության որոշմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Որոշմանը կողմ է եղել նաև երկրի կապիտալ ներդրումների նախարարությունը։
Հիշեցնենք, որ ռուսաստանյան ավիաընկերությունների ու ինքնաթիռների համար իրենց օդային տարածքը փակել են նաև Եվրամիության երկրներն ու ԱՄՆ-ը։