ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ադրբեջան է մեկնում։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Չավուշօղլուն այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ։
«Այսօր Ադրբեջան եմ մեկնելու։ Վաղը նախատեսված է իմ և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Մի շարք հարցեր պետք է քննարկենք, այդ թվում` երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր»,–ասել է Չավուշօղլուն։
Բացի այդ, հանդիպում կկայանա Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։