ԱՄՆ-ն սահմանափակված է Ուկրաինայի վերաբերյալ հետախուզական տվյալներ հավաքելու առումով. CNN

Հետախուզությունը չի կարողանում աշխատել անօդաչու սարքերի և մարդկանց բացակայության պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ԱՄՆ-ն Ուկրաինայում հետախուզական տվյալներ հավաքելու առումով սահմանափակված է, քանի որ «տեղում» ոչ ոք չկա, և չկան բավարար քանակությամբ «ռազմական անօդաչու թռչող սարքեր», հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը բավականաչափ արագ հետախուզության տեղեկատվությունը չի փոխանցում Ուկրաինային, ԱՄՆ պաշտոնյաներն ասել են, որ ԱՄՆ-ն ունի բազմաթիվ «բաց ալիքներ» և «խելահեղ» տեմպերով հետախուզություն է փոխանցում Կիևին։
«Սակայն շարունակվող պատերազմի պատճառով ԱՄՆ-ի համար գնալով դժվարանում է անվտանգ հաղորդակցություն պահպանել ուկրաինացի պաշտոնյաների հետ... ԱՄՆ պաշտոնյաները նաև խոստովանել են, որ ԱՄՆ-ն այժմ ավելի սահմանափակ է իրական ժամանակում հետախուզություն հավաքելու իր կարողությամբ, քանի որ տեղում ոչ ոք չկա, և չկան բավարար քանակությամբ ռազմական անօդաչու թռչող սարքեր»,- ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 9–րդ օրը։