ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ ՊՆ N զորամասում մարտի 3-ն հայտարարվել է ուսումնական տագնապ, որի ժամանակ զորամասը բերվել է մարտական պատրաստության աստիճանի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Զինծառայողները, համապատասխան հանդերձանքով և սպառազինությամբ, դուրս են եկել մշտական տեղակայման վայրերից և զբաղեցրել նպաստավոր դիրքեր։
Ստորաբաժանումների հրամանատարները հրահանգավորել են անձնակազմին առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ։