ԵՐԵՎԱՆ, 3 մարտին - Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ առաջին 16 հազար օտարերկրյա վարձկանները գալիս են Ուկրաինայի համար պատերազմելու:
«Ուկրաինան ամեն օր զենք է ստանում մեր գործընկերներից, իրական ընկերներից ։ Ամեն օր ավելի ու ավելի հզոր զենքեր», - ասել է Զելենսկին ճեպազրույցի ժամանակ։
Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ 16 երկրներից ավելի քան հազարական վարձկաններ մեկնում են Ուկրաինա:
Վլադիմիր Զելենսկին փետրվարի 27-ին հայտարարել է մարտական ստորաբաժանում ստեղծելու մասին, որը նախատեսվում է համալրել օտարերկրացիներով:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 8–րդ օրը։