Սյունիքը նոր մարզպետ ունի. Մելիքսեթ Պողոսյանին փոխարինեց Նիկոլ Փաշինյանի խորհրդականը

Ռոբերտ Ղուկասյանը ՀՀ վարչապետի խորհրդական է նշանակվել 2019թ. օգոստոսի 22-ից։ Մինչ այդ` 2017-2018թթ.–ին, նա եղել է Ճամբարակ համայնքի ղեկավարի օգնական, խորհրդական։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունված որոշմամբ Մելիքսեթ Պողոսյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից։ Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Ղուկասյանին` հիշեցնելով, որ նա Սյունիքի հարցերով աշխատանքային խմբի ղեկավարն է եղել։
Սյունիքի մարզպետին «կարմիր քարտ» են ցույց տվել. ինչի՞ց է դժգոհ վարչապետը
«Եվ մենք այսպիսի առաջարկ ունենք, որ նրան լիազորենք այդ աշխատանքները շարունակել Սյունիքի մարզպետի կարգավիճակում»,– ասաց Փաշինյանը։
Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար։ Իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդգծեց` այս նշանակումը վկայում է, որ կառավարությունն առաջնորդվում է մարդկանց ունակություններով, և ոչ թե անձնական կապերով։
«Ուզում եմ հիշեցնել, որ Ռոբերտ Ղուկասյանը Կալավան գյուղում աշխատող փոքր գործարար էր, որը դարձավ վարչապետի խորհրդական, այնուհետև իրեն շատ լավ դրսևորեց Սյունիքի հարցերի հանձնաժողովում, և հիմա հաջորդառաջընթացնէ»,– ասացՔերոբյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արդեն շուրջ կես ամիս աշխատում էր Սյունիքում։ Նա փետրվարի 16-ից մինչև ապրիլի 16-ը ներառյալ գործուղվել Սյունիքի մարզ։
Թե ինչով էր պայմանավորված ու ինչ նպատակ ուներ երկարատև գործուղումը, կառավարությունը չէր մեկնաբանել։
Նշենք, որ Ռոբերտ Ղուկասյանը ՀՀ վարչապետի խորհրդական է նշանակվել 2019թ. օգոստոսի 22-ից։ Մինչ այդ` 2017-2018թթ.–ին, նա եղել է Ճամբարակ համայնքի ղեկավարի օգնական, խորհրդական։