Ռուս–ուկրաինական բանակցությունները մեկնարկեցին. տեսանյութ

Ռուս-ուկրաինական բանակցությունների սրահը Բելառուսում հանդիպումից առաջ (28 փետրվարի, 2022թ)․ Բելառուս
Ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը կազմակերպվել է Բրեստում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ռուս–ուկրաինական բանակցությունները մեկնարկեցին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստիին` հղում անելով Բելառուսի ԱԳՆ–ին։
Ռուսական և ուկրաինական պատվիրակությունների անդամները ողջունելիս միմյանց ձեռք են սեղմել:
ՌԴ նախագահի օգնական, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին ավելի վաղ հայտնել էր, որ բանակցությունները կկայանան Բրեստի մարզում։ Ռուսական առաջարկները բաղկացած են 3 մասից ՝ ռազմատեխնիկական, հումանիտար-միջազգային և քաղաքական:
Նշենք, որ բանակցությունների առաջին փուլը կայացել է փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 8–րդ օրը։