Պեսկովն արձագանքել է ՌԴ տարբեր մարզերում ռազմական դրություն մտցնելու մասին լուրերին

Ավելի վաղ համացանցում լուրեր էին հայտնվել, որ ՌԴ-ի մի շարք շրջաններում կարող է ռազմական դրություն սահմանվել, իսկ զորակոչային տարիքի տղամարդկանց մարտի 8-ից հետո կարգելեն լքել Ռուսաստանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը սուտ է անվանել ռուսական մի շարք շրջաններում ռազմական դրություն մտցնելու և տղամարդկանց արտասահման մեկնելն արգելելու մասին լուրերը:
«Ոչ, դրանք սուտ լուրեր են, սոցցանցերում է և այլ տեղերում հայտնված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Պետք է ուշադիր լինել և չդառնալ ասեկոսեների ու խաբեության զոհ»,– ասել է Պեսկովը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 8–րդ օրը։