ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է իր խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության e-gov հարթակից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Ռոբերտ Ղուկասյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ՀՀ կառավարության մարտի 3-ի նիստում նախատեսված է Ղուկասյանի նշանակումը ՀՀ Սյունիքի մարզպետ։ Մեկ այլ որոշմամբ էլ ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Ղուկասյանը խորհրդականի պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի օգոստոսի 22-ից։