ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուսական և արտասահմանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում արձագանքել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանի խոսքերին և Ռուսաստանի հասցեին նրա սպառնալիքներին:
«Նա հիմա շատ է սիրում աքլորանալ։ Աքլորը ֆրանսիացիների ազգային խորհրդանիշն է: Նրանք շատ հաճախ են աքլորանում», - այսպես է Լավրովը մեկնաբանել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանի խոսքերն այն մասին, որ Պուտինը պետք է հիշի Ֆրանսիայի մոտ միջուկային զենքի առկայության մասին։
Նա նախազգուշացրել է Արևմուտքին իրական միջուկային պատերազմի վտանգը՝ ենթադրելով, որ նման ծրագրեր իսկապես հասունանում են։
«Արևմտյան քաղաքական գործիչների գլխում է անընդհատ պտտվում է «միջուկային պատերազմը», ոչ թե ռուսների։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք թույլ չենք տա ստիպել մեզ դուրս գալ հավասարակշռությունից», - ասել է Լավրովը։
ՌԴ արտգործնախարարը նաև հայտնել է, որ այժմ Պուտինի ու Ֆրանսիայի նախագահի միջև խոսակցություն է ընթանում:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 8–րդ օրը։