Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միխայիլ Միշուստինին

ՀՀ վարչապետը նշել է, որ բարձր է գնահատում ձևավորված վստահության և փոխըմբռնման հարաբերությունները, որոնք նպաստում են 2 երկրների միջև բազմաոլորտ փոխգործակցության հարստացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինին՝ ծննդյան օրվա առթիվ։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի աշխատակազմը։
«Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով։ Ձեր՝ պետական գործունեության հարուստ փորձը, կրեատիվ որոշումների ընդունմամբ կոնկրետ արդյունքներ արձանագրելու տրամադրվածությունը Ձեր հանդեպ համընդհանուր խորը հարգանք են ձևավորել»,–ասված է Փաշինյանի ուղերձում։
Նա նաև հավելել է, որ բարձր է գնահատում ձևավորված վստահության և փոխըմբռնման հարաբերությունները, որոնք նպաստում են 2 երկրների միջև բազմաոլորտ փոխգործակցության ներկապնակի հարստացմանը։
Փաշինյանը Միշուստինին և նրա բոլոր հարազատներին ու մերձավորներին մաղթել է քաջառողջություն, հաջողություն և բարօրություն:
Հավելենք, որ Միշուստինն այսօր դառնում է 56 տարեկան։