Մոտ 200 խորվաթ վարձկաններ ժամանել են Ուկրաինա. ՌԴ ՊՆ

Խորվաթ վարձկանները միացել են Ուկրաինայի հարավ-արևելքում գտնվող ազգայնականների գումարտակներից մեկին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Խորվաթիայից մոտ 200 վարձկան անցյալ շաբաթ Լեհաստանի տարածքով ժամանել են Ուկրաինա և միացել երկրի հարավ-արևելքում գտնվող ազգայնականների գումարտակներից մեկին։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Զելենսկու խոսքով, Ուկրաինա կժամանեն մոտ 16000 օտարերկրյա վարձկաններ, որպեսզի կոմպենսացնեն ուկրաինական ուժայինների ջախջախիչ ռազմական ձախողումները։ Նրանց համար պաշտոնապես ներդրված է առանց վիզայի ռեժիմ»,- ասել է Կոնաշենկովը:
Նա պարզաբանել է, որ «միայն անցած շաբաթ Խորվաթիայից մոտ 200 վարձկան է ժամանել Ուկարինա` Լեհաստանի տարածքով, որոնք միացել են երկրի հարավ-արևելքում գտնվող ազգայնականների գումարտակներից մեկին»։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 8–րդ օրը։