Մարգարիտա Սիմոնյանը և Տիգրան Քեոսայանը գրանցել են իրենց ամուսնությունը

Մարգարիտա Սիմոնյանն ու Տիգրան Քեոսայանը
Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը նշել է, որ այս որոշումը պատասխանն է իր և ամուսնու նկատմամբ սահմանված պատժամիջոցներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Sputnik-ի, RT-ի և «Ռոսիա Սեգոդնյա» մեդիա խմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ու կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը գրանցել են իրենց ամուսնությունը։ Տեղեկությունը Instagram-ում հայտնել է Սիմոնյանը և կից լուսանկար հրապարակել։
«Հին (բայց սպիտակ) զգեստով ու կարդիգանով, կոտրված եղունգով, «տնական» սանրվածքով ու շպարով կյանքումս առաջին ու վերջին անգամ ամուսնացա»,- գրել է Սիմոնյանը։
Ավելի վաղ նա ասել էր, որ իրենց այդ քայլը պատասխանն է իր և Քեոսայանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին։
«Ես ու Տիգրանը մտածեցինք, թե ինչպես նշենք երկուսիս նկատմամբ կիրառված պատժամիջոցները, որոշեցինք ամուսնանալ»,- գրել էր Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ Մարգարիտա Սիմոնյանը և Տիգրան Քեոսայանը փաստացի ամուսնացած են 2012 թվականից։ 2013 թվականի օգոստոսին ծնվեց զույգի դուստրը՝ Մարյանան, իսկ 2014 թվականի սեպտեմբերին որդին՝ Բագրատը։ 2019 թվականի հոկտեմբերի 19-ին զույգը կրկին դուստր ունեցավ, որին անվանեց Մարո։