ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից ՌԴ-ին հեռացնելու մասին հայտարարությունն աբսուրդ է. Զախարովա

Մարիա Զախարովա. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ պատժամիջոցների պայմաններում նոր ներքին հնարավորություններ կբացվեն, որոնցից պետք է օգտվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից Ռուսաստանին հնարավոր հեռացնելու մասին հայտարարություններն աբսուրդ են։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Սոլովյով Live» YouTube-ի եթերում։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասն Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով Ռուսաստանի իշխանություններին մեղադրել էր միջազգային իրավունքի խախտման մեջ և կոչ էր արել մեկուսացնել ՌԴ-ին միջազգային ասպարեզում:
«Եթե մենք սկսենք մեկնաբանել յուրաքանչյուր խենթ հայտարարություն, ապա ստիպված կլինենք զբաղվել միայն դրանով։ Արևմուտքը շարունակելու է անել անհեթեթ հայտարարություններ և փորձելու է վախեցնել», — նշել է Զախարովան։
Նրա խոսքով` Արևմուտքում վաղուց հրաժարվել են հետևել իրավական ուղուն, և իրենց քայլերի հիմքում իրավունքը չէ ընկած։
«Մոսկվան փորձում էր կանխել Ուկրաինայի շուրջ իրադարձությունների զարգացումը, բայց Արևմուտքը նախընտրում է դա չնկատել և հիմա մոռանում է իր պատասխանատվության մասին։ Ռուսաստանը չի հրաժարվում Արևմուտքի հետ տնտեսական համագործակցությունից, բայց շեշտը դրվելու է եվրասիական ուղղության վրա», — հավելել է նա։
Ընդ որում, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը վստահ է, որ պատժամիջոցների պայմաններում կբացվեն նոր ներքին հնարավորություններ, որոնցից պետք է օգտվել:
Նա հավելել է, որ այս փուլում պատժամիջոցների տևողության վերաբերյալ կանխատեսումներ անելը բարդ է, բայց «դեռ նորմալ հուն վերադառնալու շանս կա»:
Զախարովան ընդգծել է, որ ռուսական բիզնեսը չպետք է վհատվի, որովհետև սթրեսային սցենարը մշակվել է դեռ համավարակի ժամանակ:
Խարկովում զոհվել է Ուկրաինայում ԵԱՀԿ-ի առաքելության տեղական աշխատակցուհին