ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հոլոքոսթի իսրայելական թանգարանը խնդրել է ԱՄՆ-ի իշխանություններին պատժամիջոցներ չկիրառել Ռոման Աբրամովիչի նկատմամբ, որը թանգարանի գլխավոր հովանավորներից է։
Տեղեկությունը հայտնում է Mailonline-ը։
Դիմումի մեջ նշվում է, որ Աբրամովիչը տեղի համայնքին նվիրաբերել է ութանիշ գումար։
Նամակում նշվում է նաեւ, որ պատժամիջոցները կդիտարկվեն որպես անարդար վերաբերմունք ողջ հրեական աշխարհի նակատմամբ։
Հիշեցնենք, որ Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների, գործարարների, լրագրողների դեմ։
Այսպես, պատժամիջոցներ են սահմանվել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոյի, շինարարության նախարար Իրեկ Ֆայզուլինի, տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի, Դաշնության խորհրդի առաջին փոխխոսնակ Անդրեյ Տուրչակի նկատմամբ:
Նոր պատժամիջոցների ցուցակում ընդգրկված են նաև «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը, «Տրանսնեֆտի» ղեկավար Նիկոլայ Տոկարևը, «Պրոմսվյազբանկի» ղեկավար Պյոտր Ֆրադկովը, գործարարներ Ալիշեր Ուսմանովը, Պյոտր Ավենը, Միխայիլ Ֆրիդմանը, Ալեքսանդր Պոնոմարենկոն, Գենադի Տիմչենկոն, Ալեքսեյ Մորդաշովը: Իսկ Ռոման Աբրամովիչը վաճառքի է հանել ոչ միայն իր ակումբը՝ «Չելսին», այլև շքեղ անշարժ գույք, որը նա ունի Լոնդոնում։