Ի շահ եղբայրական ժողովուրդների․Պուտինը շնորհավորել է Խաչատուրյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը ռուսաստանցիներին (21 փետրվարի, 2022թ)․ Մոսկվա. Արխիվային լուսանկար
ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ Խաչատուրյանն իր գործունեությամբ կնպաստի ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Վստահ եմ, որ Ձեր գործունեությունն այս բարձր պաշտոնում կնպաստի ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը և եվրասիական ինտեգրացիոն փոխշահավետ գործընթացների առաջխաղացմանը՝ ի շահ մեր եղբայրական ժողովուրդների, ի շահ տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման»,- նշված է ՌԴ նախագահի հեռագրում։
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Վահագն Խաչատուրյանն այսօր 71 կողմ ձայնով ՀՀ նախագահ ընտրվեց։
Նշենք, որ սա ՀՀ նախագահին ընտրելու երկրորդ փորձն էր։
Երեկ` մարտի 2–ին, կայացավ նախագահի քվեարկությունը, որի արդյունքների մասին այսօր հայտնեցին. 69 կողմ ձայնով Խաչատուրյանը չէր ընտրվել։
Հարցն այն է, որ ՀՀ նախագահի ընտրության համար առաջին փուլում անհրաժեշտ է 81 ձայն, իսկ իշխող խմբակցությունը 71 պատգամավորով է ներկայացված ԱԺ–ում։