Հատուկ գործողության խնդիրներն իրականացվելու են․ Պուտինը խոսել է Մակրոնի հետ

Ռուսաստանի նախագահը ֆրանսիացի գործընկերոջը փաստարկներ է ներկայացրել այն մասին, որ Ուկրաինայի պետական քաղաքականության մեջ զգալի տեղ ունեն նեոնացիստները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik․ Բանակցությունները ձգձգելու ճանապարհով ժամանակ շահելու փորձերը կհանգեցնեն միայն նրան, որ Ռուսաստանի բանակցային դիրքորոշման մեջ Կիևին ուղղված լրացուցիչ պահանջներ կհայտնվեն։ Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցում։
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական գործողության խնդիրներն ամեն դեպքում կկատարվեն։
ՌԴ նախագահը չի համաձայնել Մակրոնի հետ, որը «սուտ» էր անվանել այն, որ Ռուսաստանն Ուկրաինայում պայքարում է նացիզմի դեմ: Պուտինը փաստարկված պարզաբանումներ է ներկայացրել Ուկրաինայի պետական քաղաքականության մեջ նեոնացիստների էական դերի վերաբերյալ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 8–րդ օրը։