ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik․ Ռուսաստանի հետ Ուկրաինայի բանակցությունների երրորդ փուլը կրկին կանցկացվի Բելառուսում։ Sputnik Բելառուսի փոխանցմամբ՝ հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական, ուկրաինական պատվիրակության ղեկավար Միխայիլ Պոդոլյակը:
Բանակցությունները կանցկացվեն հաջորդ շաբաթվա սկզբին։
«Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթվա սկզբին»,- նշել է Պոդոլյակը։
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների առաջին փուլը կայացել է փետրվարի 28- ին, երկրորդը՝ մարտի 3-ին։ Երկուսն էլ անցկացվել են Բելառուսի տարածքում:
Հիշեցնենք, որ այսօր Բելառուսի Բրեստի մարզում կայացավ ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը։ Կողմերը պայմանավորվել են սեղմ ժամկետներում կապի և փոխգործակցության ուղիներ ստեղծել։ Նաև պայմանավորվածություն է ձեռքբերվել մարդասիրական միջանցքներ ապահովելու մասին՝ դեղորայք, սննդամթերք հասցնելու և տարհանման հնարավորություններ կազմակերպելու համար։