Հայաստանի Հանրապետությունը նոր նախագահ ունի. ՔՊ–ն ընտրեց Վահագն Խաչատուրյանին

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ փորձից ընտրեց Հայաստանի Հանրապետության նախագահ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ազգային ժողովի պատգամավորներն այսօր ՀՀ նախագահի պաշտոնում ընտրեցին Վահագն Խաչատուրյանին։ Ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը։
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ 71 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայնով Խաչատուրյանն ընտրվել է նախագահի պաշտոնում։
Նշենք, որ սա ՀՀ նախագահին ընտրելու երկրորդ փորձն էր։
Երեկ` մարտի 2–ին, կայացավ նախագահի քվեարկությունը, որի արդյունքների մասին այսօր հայտնեցին. 69 կողմ ձայնով Խաչատուրյանը չէր ընտրվել։
Հարցն այն է, որ ՀՀ նախագահի ընտրության համար առաջին փուլում անհրաժեշտ է 81 ձայն, իսկ իշխող խմբակցությունը 71 պատգամավորով է ներկայացված ԱԺ–ում։