ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Տնօրենների խորհուրդը ձայների մեծամասնությամբ որոշում է կայացրել լուծարել «Էխո Մոսկվի» ռադիոկայանն ու կայքը։
Տեղեկությունը Telegram–ի իր ալիքում հայտնել է գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը։
Նա նաև նշել է, որ Ռոսկոմնադզորը Google-ից պահանջել է ջնջել «Էխո Մոսկվի» հավելվածը։
Վենեդիկտովը ՌԻԱ Նովոստիին էլ ասել է, որ տնօրենների խորհուրդը կարող է նաև իր հետ պայմանագիրը խզելու որոշում ընդունել։