ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Մարտի 3-ին Վրաստանի կառավարությունը ԵՄ–ին անդամակցելու հայտ կներկայացնի։ Այսօր ճեպազրույցի ընթացքում հայտարարել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով` Վրաստանի կառավարությունը` վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ, արդեն իսկ հայտ է նախապատրաստում ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։
Հայտը վաղը Վրաստանի կառավարության անունից պաշտոնապես կներկայացվի ԵՄ կառույցներին։