Վահան Քերոբյանը կմեկնի Քաթար

Վահան Քերոբյան. Արխիվային լուսանկար
Վերադարձից հետո էկոնոմիկայի նախարարը պետք է եռօրյա ժամկետում հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին և նույն գերատեսչության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր–Իսահակյանին մարտի 9-11-ը գործուղում է Քաթարի Պետություն` Դոհա։
Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov հարթակում։
Քերոբյանն ու Տեր–Իսահակյանը Դոհա կմեկնեն ոլորտային գործընկեր նախարարների հետ առևտրատնտեսական ոլորտում համագործակցության հեռանկարները քննարկելու և Քաթարի Պետության գյուղատնտեսական և բնապահպանական 9-րդ միջազգային ցուցահանդեսին՝ հայկական ազգային տաղավարով մասնակցելու նպատակով։
Նրանց վերադարձից հետո էկոնոմիկայի նախարարը պետք է եռօրյա ժամկետում հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն: