Ուկրաինայից վերադարձող հայերի հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է. փոխվարչապետ

Բյուջեի պահուստային ֆոնդը, Մհեր Գրիգորյանի հավաստմամբ, բավարար է լրացուցիչ միջոցառումների իրականացման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Ուկրաինայից Հայաստան վերադարձող հայաստանցիների հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Ես չեմ կարծում, որ կա մի որևէ հատված` վերաբերվի այն մարդկանց շարժին, կապիտալի հարցին, թե ընթացիկ հաշվի շարժին, որ ՀՀ–ն ի վիճակի չլինի այսօր կազմակերպել և ապահովել` ըստ մեր հայրենակիցների պահանջարկի»,– ասաց Գրիգորյանը։

Աշխարհում ստեղծված նոր տնտեսական իրողությունների ու գնաճային երևույթների ֆոնին, ՀՀ փոխվարչապետի դիտարկմամբ, Հայաստանում նոր սոցիալական միջոցառումների կարիք կլինի։
Ռուսաստանում ՏՏ ոլորտի աշխատակիցները կկարողանան արտոնյալ վարկ ու բանակից տարկետում ստանալ
«Հարցն օրակարգային է, քննարկվում է և ըստ իրավիճակի` միջոցառումներ կիրականացվեն»,–ասաց Գրիգորյանը։
Բյուջեի պահուստային ֆոնդը, Մհեր Գրիգորյանի հավաստմամբ, բավարար է լրացուցիչ միջոցառումների իրականացման համար։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 7–րդ օրը։