Պեկինում կայանալիք պարալիմպիկ խաղերին ռուս մարզիկները հանդես կգան չեզոք կարգավիճակով

Օլիմպիական տարբերանշաններ. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի և Բելառուսի մարզիկները հանդես կգան Միջազգային պարալիմպիկ կոմիտեի դրոշի ներքո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Ռուսաստանի և Բելառուսի ազգային հավաքականների մարզիկները Պեկինում կայանալիք պարալիմպիկ խաղերին կմասնակցեն չեզոք կարգավիճակով՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին հայտնում է Միջազգային պարալիմպիկ կոմիտեի կայքը։
Նշվում է, որ ռուս և բելառուս մարզիկները հանդես են գալու կոմիտեի դրոշի ներքո, իսկ ստացած մրցանակները հաշվի չեն առնվի մեդալների պաշտոնական աղյուսակում։
Պեկինի պարալիմպիկ խաղերը կանցկացվեն մարտի 4-13-ը։
Երկուշաբթի օրը` փետրվարի 28-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հորդորել էր մարզական ֆեդերացիաներին թույլ չտան ռուսներին և բելառուսներին մասնակցել միջազգային մրցաշարերին։