ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` մարտի 2-ին, Արմավիրի ու Լոռու մարզերում նոր նշանակումներ է արել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության e-gov տեղեկատվական հարթակից։
Վարչապետի որոշմամբ ՀՀ Լոռու փոխմարզպետ է նշանակվել Հովհաննես Ավետիսյանը, իսկ Արմավիրի փոխմարզպետ` Առնակ Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ Առնակ Ավետիսյանը 2022 թվականի հունվարի 5-ին նշանակվել էր Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից է։
2018-21 թթ. եղել է Կոտայքի մարզպետի տեղակալ։
Հովհաննես Ավետիսյանն էլ մինչ Լոռու մարզպետի տեղակալ նշանակվելը 2020 թվականի դեկտեմբերի 30-ից եղել է մարզպետի խորհրդականը։ Նա անկուսակցական է։