ՆԱՏՕ - ն Ուկրաինայի իրադարձությունների պատճառով ռազմական միջամտություն չի ծրագրում. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը. Արխիվային լուսանկար
Իսրայելի կառավարության ղեկավարի հետ ճեպազրույցի ժամանակ Գերմանիայի կանցլերն անդրադարձել է Ուկրաինայի իրադարձություններին ՆԱՏՕ-ի ռազմական միջամտության հնարավորությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Գերմանիան, ՆԱՏՕ-ն, այլ երկրներ Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված ռազմական միջամտություն չեն ծրագրում ։ Այս մասին երեկ` մարտի 1–ին, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք ռազմական ճանապարհով չենք գնա, դա ճիշտ է ՆԱՏՕ - ի համար, դաշինքն այդ քայլին չի գնա։ Այս իրավիճակում ռազմական ուղին սխալ կլիներ», - ասել է նա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծել է, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: