Մոսկովյան օդանավակայաններում չեղարկել կամ հետաձգվել են ավելի քանի 190 չվերթեր

Հիշեցնենք, որ Եվրամիությունն ու ԱՄՆ-ը փակել են իրենց օդային տարածքը Ռուսաստանի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Այսօր առավոտյան Մոսկվայի երեք օդանավակայանում («Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո») ավելի քան 190 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Յանդեքս։ Չվացուցակ» ծառայությանը։
Երևանի ժամանակով 08։47-ի դրությամբ «Վնուկովոյում» 9 չվերթ է հետաձգվել, 38-ը` չեղյալ հայտարարվել, «Դոմոդեդովոյում» 2 չվերթ է հետաձգվել, 6-ը` չեղյալ հայտարարվել, «Շերեմետևոյում» 9 չվերթ է հետաձգվել, 132–ը` չեղյալ հայտարարվել:
Հիշեցնենք` փետրվարի 24-ին «Ռոսավիացիան» հայտարարեց, որ Ուկրաինայի իրադրության պատճառով ՌԴ մի շարք օդանավակայաններում սահմանափակվել են թռիչքները: Դադարեցվել է Դոնի Ռոստովի, Կրասնոդարի, Անապայի, Գելենջիկի, Էլիստայի, Ստավրոպոլի, Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Վորոնեժի, Սիմֆերոպոլի օդանավակայանների աշխատանքը:
Փետրվարի 28-ին հայտնի դարձավ, որ Եվրամիությունն արգելել է ռուսական ինքնաթիռներին թռչել միության տարածքով այնտեղ:
Մարտի 2-ին էլ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն է փակել իր օդային տարածքը Ռուսաստանի համար։