Մինչև 15 տարվա ազատազրկում՝ ՌԴ ԶՈւ գործողությունների մասին ֆեյքերի համար

ՌԴ ԶՈւ-ի մասին ֆեյքերի համար քրեական պատասխանատվությունը կներառվի ԱՄՆ-ի և այլ օտարերկրյա պետությունների ոչ բարեկամական գործողություններին հակազդելու միջոցների մասին նախագծում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. ՌԴ ԶՈւ գործողությունների մասին ֆեյքերի համար մինչև 15 տարվա բանտարկության մասին ուղղումները մտցվել են Պետդումա: ՌԻԱ Նովոստիի փոխաանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Պետդումայի կոռուպցիայի դեմ պայքարի և անվտանգության կոմիտեի ղեկավար Վասիլի Պիսկարևը։
Նա նշել է, որ ՌԴ ԶՈւ-ի մասին ֆեյքերի համար քրեական պատասխանատվությունը կներառվի ԱՄՆ-ի և այլ օտարերկրյա պետությունների ոչ բարեկամական գործողություններին հակազդելու միջոցների մասին նախագծում, որն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է Դումայի կողմից:
Մոսկվայի ու ՆԱՏՕ-ի ուղղակի բախման սպառնալիք կա. ՌԴ ԱԳՆ
«Այսօր ստորագրվեցին ուղղումները, որոնք մտցվեցին օրենսդրության կոմիտե, որ դրանք քննարկվեն Պետական դումայի նստաշրջանում... Դա առանձին օրինագիծ չէ, դա փոփոխություն է օրինագծում, որն արդեն այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է: Մենք փոփոխություններ մտցնելու հնարավորություն ունենք։ Հուսանք՝ այն հնարավորինս արագ կընդունվի», - ասել է Պիսկարևը։
Ավելի վաղ Պիսկարևը խոսել էր ՌԴ Զինված ուժերի գործողությունների մասին ֆեյքերի տարածման համար պատասխանատվության սահմանման անհրաժեշտության մասին: