ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Միլանի «Լա Սկալա» թատրոնը Պյոտր Չայկովսկու «Ագռավ աղջիկը» օպերայի բեմադրության մեջ երգչախմբի ղեկավարությունը հանձնել է ռուսաստանցի երիտասարդ դիրիժոր Տիմուր Զանգիևին, որը մարտի 5-ից կփոխարինի Վալերի Գերգիևին, հայտնում ՌԻԱ Նովոստին` հղում անելով թատրոնի ղեկավարությանը։
Նախորդ շաբաթ «Լա Սկալայի» ղեկավարությունը հայտարարել էր, որ ստիպված կլինի հրաժարվել Գերգիևի հետ համագործակցությունից և չեղարկել «Ագռավ աղջիկը» օպերայի նախատեսված ցուցադրությունները, եթե նա Ուկրաինայում ՌԴ–ի հատուկ գործողությունների վերաբերյալ հստակ դիրքորոշում չհայտնի և «հանդես չգա տարաձայնությունների խաղաղ լուծման օգտին»։
«Պատասխան չլինելու դեպքում 6 օր հետո և ելույթից երեք օր առաջ, այլ որոշումն անխուսափելի էր», – ասվում է «Լաս Սկալայի» պաշտոնական հաղորդագրության մեջ։
Գերգիևի տեղը դիրիժորի պաշտոնը կզբաղեցնի 28-ամյա դիրիժոր Տիմուր Զանգիևը, ով արդեն անցկացրել է փորձերի մի մասը` «չափազանց դրական գնահատականներ ստանալով նվագախմբի մասնակիցներից»։ Պյոտր Չայկովսկու «Ագռավ աղջիկը» օպերան նախատեսված է ցուցադրել մարտի 5-13-ը, ընդհանուր առմամբ 4 ներկայացում է լինելու։
«Լա Սկալան» հայտնել է նաև օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյի գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու որոշման մասին։ Այդպիսով, նա չի մասնակցի Միլանի թատրոնի բեմում մարտի 9-ից ցուցադրվող Ֆրանչեսկո Չիլեայի «Ադրիանա Լեկուվրյոր» օպերայի բեմադրությանը։
«Ինձ համար հիմա երաժշտությամբ զբաղվելու և բեմ դուրս գալու ժամանակը չէ։ Այդ պատճառով ես որոշեցի ներկա պահին հրաժարվել իմ ստեղծագործական պարտավորություններից։ Դա ինձ համար բավական ծանր որոշում էր, բայց ես գիտեմ, որ լսարանս կկարողանա հասկանալ և հարգել այն», – ասվում է Նետրեբկոյի հայտարարության մեջ։