Խոշոր վթար Երևանում. Nissan-ի ղեկին անչափահաս է եղել

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:
«Ժամը 14։35-ի սահմաններում Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենան Թևոսյան փողոցում՝ «Պառնաս» ռեստորանային համալիրի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում եղած ծառին, տապալել այն, ապա առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Kia և ՎԱԶ 221 մակնիշի ավտոմեքենաներին»,–գրում է կայքը։
Վթարի հետևանքով 4 մարդ մարմնական վնասվածքներ։ Նրանցից 2–ը` անչափահաս տղաներ, տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, 2 մարդ էլ՝ թիվ 1 հալսարանական հիվանդանոց։

Կայքը գրում է, որ մինչ պարեկների ժամանումը Nissan-ի վրայից համարանիշները հանել էին, դրանք հայտնաբերել են տեղում հերթապահություն իրականացնող պարեկները։
Վթար Երևան-Իջևան ճանապարհին. տուժածը ոստիկանության ծառայող է
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածերն ասում էին, որ վարորդը անչափահաս տղա է եղել, ում նույնպես տեղափոխել են հիվանդանոց։