Հանդիպումը հնարավոր է հետաձգվի. ուկրաինական կողմը չի ժամանել բանակցությունների վայր

Խոսքը չեղարկման մասին չէ, բանակցությունները պարզապես կտեղափոխվեն մի քանի օրով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի -Sputnik. Ուկրաինայի պատվիրակությունը դեռ չի ժամանել ռուսական կողմի հետ բանակցությունների վայր։ Այս մասին Sputnik Բելառուսին հայտնել է իրադարձությունների վայրում գտնվող աղբյուրը։
Չի բացառվում, որ ռուս-ուկրաինական բանակցություններն այսօր տեղի չունենան, սակայն շեշտվում է, որ խոսքը չեղարկման մասին չէ, դրանք պարզապես կտեղափոխվեն մի քանի օրով։
Հիշեցնեք, որ փետրվարի 28-ին տեղի ունեցավ ՌԴ-ի ու Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների առաջին փուլը։ Ռուսական կողմը ղեկավարում էր նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Հանդիպումից հետո նա հայտարարեց, որ պատվիրակությունները վերադառնում են իրենց մայրաքաղաքներ՝ խորհրդակցությունների համար։ Նրա խոսքով, հաջորդ հանդիպումը պետք է կայանար մոտակա օրերին՝ լեհ-բելառուսական սահմանին։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։