Հայաստանը պատրաստ է օգնել նաև այլազգիներին. Միրզոյանը` Ուկրաինայի փախստականների մասին

ԱԳ նախարարը հիշեցրել է, որ Հայաստանը պատերազմի արավիրքները տեսած մարդասիրական պետություն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Որպես պատերազմի արհավիրքներ տեսած մրդասիրական երկիր` Հայաստանը պատրաստ է մարդասիրական օգնություն ցուցաբերել Ուկրաինայից տեղահանված այլագիներին։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը
«Մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել ոչ միայն ՀՀ քաղաքացիներին կամ Ուկրաինայի հայազգի քաղաքացիներին։ Մենք` որպես մարդասիրական պետություն ու ինքներս պատերազմի արավիրքները տեսած հասարակություն, պատրաստ ենք օգնություն ցուցաբերել նաև այլազգի փախստականներին»,– ասաց Միրզոյանը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 7–րդ օրը։