Google-ն արգելափակել է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի նյութերը. մեդիախմբի մեկնաբանությունը

Google
Ռուսական մեդիախումբը մեկնաբանել է Google Discover-ի և Google News-ի գործողությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Google Discover և Google News ծառայությունները սահմանափակել են «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության բոլոր հրապարակումները: Մեդիախումբը դա գրաքննություն է համարում։

«Google Discover–ը և Google News-ը սահմանափակել են գործակալության բոլոր ռեսուրսների նյութերի ցուցադրությունները։ Մենք կարծում ենք, որ Google–ի` նորությունների տարածման հիմնական ալիքներում մեր նյութերի արհեստական արգելափակումը թաքնված գրաքննություն է և տեղեկատվական օրակարգի մանիպուլյացիա»,– ասել են մեդիախմբի մամուլի ծառայությունում:

«Ռոսիա սեգոդնյան» միջազգային մեդիախումբ է, որի առաքելությունն է օպերատիվ լուսաբանել աշխարհում տեղի ունեցողիրադարձությունները, լսարանին տարբեր տեսակետներ ներկայացնել առանցքային իրադարձությունների վերաբերյալ։
Վուչիչը դատապարտել է Սերբիայում Sputnik-ն ու RT-ն արգելելու առաջարկը
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը տեղեկատվական ռեսուրսների շարք է, որում ներառված են Sputnik միջազգային լրատվական գործակալությունը և ռադիոն (արտասահմանում), ՌԻԱ Նովոստին, Փրայմը, ИноСМИ–ն, Украина.ру–ն, Baltnews-ը և ТОК-ը (Ռուսաստանում)։
Instagram-ը 27 երկրում արգելափակել է RT-ի բոլոր հաշիվները