ԵՄ-ն որոշել է SWIFT-ից անջատել ռուսական յոթ բանկերի

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Եվրոպական միությունը որոշում է կայացրել անջատել SWIFT–ից ռուսական 7 բանկերի։ Տեղեկությունը հայտնում է RT-ն և ներկայացնում այդ բանկերին։ Դրանք են ՎՏԲ-ն, «Ռոսիա», «Օտկրիտիեն», ինչպես նաև «Նովիկոմբանկը, «Պրոմսվյազբանկը», «Սովկոմբանկը» և «ՎԵԲ.ՌՖ»–ն։ Տեղեկությունը հայտնվել է Եվրոպական միության պաշտոնական կայքում։
Նշվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 12–ից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչները հավանություն են տվել SWIFT համակարգից մի շարք ռուսական բանկերի անջատմանը, ինչպես նաեւ Sputnik-ի և RT-ի նկատմամբ ձեռնարկված սահմանափակումներին:
Ռուսաստանն Ուկրաինայում հատուկ գործողություն է սկսել փետրվարի 24-ին։ ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն ՝ Զինված ուժերը հարվածներ են հասցնում միայն ռազմական ենթակառուցվածքներին և ուկրաինական զորքերին, քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում:
Ի պատասխան ՝ արևմտյան երկրները 2014 թվականից ի վեր հերթական հակառուսական պատժամիջոցներն են սահմանել։